Ներքին 3 տարի առաջ - 18:49 04-04-2023

Ադրբեջանի տեղադրած ականների պատճառով պատահարների թվով Արցախն աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով

Այսօր նշվում է Ականների վերաբերյալ իրազեկման և ականազերծման գործում աջակցության միջազգային օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը.

«Ստորև մի քանի փաստ Արցախում ականների և այլ չպայթած զինամթերքի մասին

1. 1990-ականներին Ադրբեջանը միլիոնավոր ականներ դրեց և նաև կասետային զինամթերքով ռմբակոծեց քաղաքացիական տարածքները՝ տասնյակ տարիներով տառապանք պատճառելով Արցախի ժողովրդին:

2. «Halo Trust» մասնագիտացված միջազգային կազմակերպության տվյալներով՝ Արցախը աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով։

3. Արցախի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ առնվազն 1,076 քաղաքացիական անձ (որոնցից շատերը երեխաներ և կանայք), զոհվել կամ վիրավորվել են ականների և այլ չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով։ Ես նույնպես այդ դժբախտ պատահարներից տուժած երեխաներից մեկն եմ։

4. Ադրբեջանը Արցախին և Հայաստանին ոչ մի ականադաշտի քարտեզ չի տրամադրել, մինչդեռ 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականադաշտերի բոլոր եղած քարտեզները։

5. Տեղի ականազերծողները և «Halo Trust» ականազերծող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 30 տարվա ընթացքում մաքրել են մի քանի հարյուր հազար հեկտար տարածք։

6. Արցախը չի ստացել էական միջազգային աջակցություն ականազերծման համար, և ՄԱԿ-ի Ականազերծման ծառայությունն այստեղ չի աշխատել ադրբեջանական խոչընդոտների պատճառով:

7. Ներկայումս Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1990-ական թվականներից ի վեր դեռևս չմաքրված են մնում առնվազն 700 հեկտար ականապատ դաշտեր։

8. 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան Արցախում հանգեցրել է լրացուցիչ տասնյակ հազարավոր հեկտար տարածքների ախտոտման՝ նոր չպայթած զինամթերքով, այդ թվում՝ կասետային բնույթի:

9. 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր տեղի ականազերծողները, ռուս խաղաղապահները և «Halo Trust»-ի աշխատակիցները վնասազերծել են ավելի քան 220,000 չպայթած մնացորդներ՝ ի հավելումն մինչև 2020 թվականը ոչնչացված զինամթերքի։

Ընդհանուր առմամբ, ականների և այլ չպայթած զինամթերքի առկայությունը Արցախում լրջագույն խնդիր է, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու գործողությունները, իսկ մենք դեռ սպասում ենք 1990-ականներից Արցախում դրված ականների դաշտերի ադրբեջանական քարտեզներին»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն