Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:00 10-07-2025

Նիկոլն ու Ալիևը 2 ախպեր են, կուզեն խաղաղություն կանեն, կուզեն՝ պատերազմ․ հարցում

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդաարյանը հայտնել է, որ այսօր Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում՝ Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպումը մեզ խաղաղությա՞ն կմոտեցնի, թե պատերազմի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչ մի ակնկալիք չունեն այդ հանդիպումից, որոշներն էլ հույս հայտնեցին, որ խաղաղություն կլինի։
«Երկու ախպեր են, ոնց ուզեն տենց էլ կանեն»,- պատաստխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում լսել Նիկոլ Փաշինյանի մասին։
«Փաշինյանին դեն տարեք, չեմ ուզում երեսը տեսնել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն ինչ լավ է ավարտվելու։
«Լավ ա ավարտվելու։ Մենք սկսելու ենք խաղաղ ապրել, մենակ Պուտինը չխանգարի, իրանք չեն ուզում, որ մենք լավանանք»,- ասաց նա։

«Պատերազմի, ես տենց եմ կարծում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը