Մամուլ 1 տարի առաջ - 08:53 10-07-2025

Կարմիր քարտ դեսպանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Գուրգեն Արսենյանին է փոխանցել Ռուսաստանի շուրջ «կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու» անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը։ Սակայն դիվանագիտական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արսենյանի հետ հաճելի զրույց չեն ունեցել, նրան ասել են, որ ՀՀ իշխանություններին փոխանցի՝ եթե կատարի Արեւմուտքի պահանջը՝ հանրային մուլտիպլեքսից հեռացնեն ռուսական պետական հեռուստաալիքները, ապա կարող են տհաճ անակնկալներ ունենալ, հատկապես՝ տնտեսական սանկցիաների տեսքով։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո, երբ ՌԴ-ից կոշտ արձագանք լսվեց, Հայաստանի ԱԳՆ էր հրավիրվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, եւ բողոքի նոտա էին հղել՝ ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի իշխանությունների դեմ հակաքարոզչության վերաբերյալ։ Արսենյանին ուղիղ ասել են՝ գիտեն, թե ինչ են ծրագրում Հայաստանում եւ ինչպես են հակառուսական տրամադրություններ գեներացնում իշխանությունները։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն