Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:57 09-07-2025

Եթե իրական ահաբեկիչը տեսնի, որ ՀՀ-ում սենց բան ա կատարվում, ամոթից թոշակի կգնա

Իմ վստահորդի հետ կապված դրվագը մի քիչ զգայուն է, դրա համար ես հրապարակային ոչ մի բան չեմ ներկայացնելու, ինչ ձայնագրություն կա, չկա, դրա հետ կապված ոչ մի բան չեմ ներկայացնում, երբ որ գործը կգնա դատարան, այն ժամանակ դատարանում արդեն այդ հարցին կպատասխանենք․ այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց փաստաբան Մհեր Հակոբյանը։

«Նայեք ինչ աբսուրդ իրավիճակ է ստացվում, մոտավորապես ասում են 2000 մարդ է ընդգրկված եղել այդ ենթադրյալ ահաբեկչության մեջ, հիմա նայեք այդ 2000 մարդուց կալանավորված է 15 հոգի, այսօր էլ հավանաբար կկալանավորեն Արթուր Սարգսյանին, նայեք ինչ աբսուրդ իրավիճակ է, երկրում ասում են պետք է ահաբեկչություն լինի, մարդիկ սպանվեն, հրկիզումներ, շենքեր գրավեն, այս կողմ, այն կողմ, 2000 մարդ է, Արթուր Սարգսյանի անունը կա, այդ ցուցակում, Արթուր Սարգսյանը մի շաբաթ է ազատության մեջ ման է գալիս․․․ Սա ապտակ է համաշխարհային ահաբեկչությանը։ Որ ահաբեկիչը տեսնի որ երկրում այսպիսի բան է կատարվում, կարող է ամոթից թոշակի գնալ»,- նշեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն