Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:47 21-08-2021

Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է մեքենան Չինաստանի քաղաքացիների հետ

Պակիստանի նավահանգստային Գվադար քաղաքում (Բելուջիստան նահանգ) պայթեցվել է Չինաստանի քաղաքացիներին տեղափոխող մեքենա: Միջադեպի զոհ է դարձել երկու մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական կառավարությանը:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել: Նրա խոսքով՝ պայթյունի արդյունքում ևս երեք մարդ վիրավորվել է:

Ըստ գործակալության՝ պայթյունը կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը:

Գվադարը գտնվում է Բելուջիստանի հարավ-արևմուտքում, որտեղ երկար ժամանակ անջատողական գրոհայիններ էին գործում, հավելել է գործակալությունը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել