Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:38 07-07-2025

Վեր ընկի տեղդ. Արթուր Սարգսյանի և Ռուբինյանի միջև միջադեպ տեղի ունեցավ

Քիչ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքի ժամանակ իրավիճակը լարվեց։ Նա մասնավորապես, նշեց. «Անիվները ծակող աստղիկների մասը միջնորդագրում բավականին երկար նկարագրվում է, թե ոնց են «Ֆորդի» մեջ տեղավորվելու, ոնց են խողովակն անցկացնելու, որ չերեւա դիմացի մեքենաների համար, ոնց են մեքենայի միջից այս աստղիկները նետելու փողոցի երթեւեկելի հատվածում։ Բայց ես որքան հասկանում եմ ընդհանուր գրությունից, այս արարքը դիտվում է ուղղակի մեքենաների շարժը կանգնեցնելու համար։

Բայց ես խնդրում եմ, որ մի հատ փորձաքննական գործողություններ կատարել, փորձեք ընթացող մեքենայի տակ այդ աստղիկը գցեք, օրինակ Դավիթաշենի կամրջի վրա, որով էդ ցրող մեքենան պետք է երթեւեկեր։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե օրինակ 60-65 կմ/ժամ արագությամբ ընթացող մեքենայի ակը դրանով ճղվի, ամենայն հավանականությամբ շուռ կգա։ Եթե շուռ էլ չգա, ամենահն հավանականությամբ վթար կլինի»։


Այդ պահին կողքից ծիծաղի ձայն լսվեց, ինչին Ալեքսանյանն արձագանքեց. «Ես չեմ հասկանում՝ էդ ինչի՞ վրա եք ծիծաղում։ Տիկին Կյուրեղյան, ասենք, դրել, քննարկել եք ձեր էդ խմբով՝ ոնց եք մարդկանց մեքենաների ակերը ծակելու, մարդկանց կյանքի համար վտանգավոր գործողություն անելու, մի հատ եկել, ստեղծ նստած ժպտում եք, ռեպլիկ եք թողնում»։

Այդ պահին տեղից ինչ–որ բան բղավեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ինչին նիստը վարող փոխխոսնակ Ռուբեն ռուբինյանն արձագանքեց. «Լռիր մի հատ, ստեղ հարցերը մենք ենք տալիս, քեզ եմ ասում՝ լռիր։ Սուս մնա, կարամ ասեմ։ Լսի արա, հանգստացի մի հատ։ Հանգստացի, վեր ընկի տեղդ»։

Երբ Արթուր Սարգսյանը տեղից բղավեց, որ իրեն չեն կարող նման բան ասել, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Էնքան բան կարա ասի ու կասի, արդեն հերիք եղավ»։

Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Արթուր Սարգսյանին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել