Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 18:49 07-07-2025

«Համբալ»-ի գործով դատարանի որոշումը «Մայր Հայաստան»-ի հաղթանակն է․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի էր տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Իսկանդարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ «Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվել է դատարանում, ինչը «Մայր Հայաստանի» համար հաղթանակ է։

«Դատարանը մեր հայցը բավարարել է մասնակի՝ 250 հազար դրամի չափով, մենք պահանջել էինք 500 հազար դրամ։ Գումարը գնալու է բարեգործությանը։ Կսպասենք իրադարձություններին, տեսնենք՝ ինչպես է զարգանում, դիմո՞ւմ են վերաքննիչ, թե՞ չեն դիմում»,- ասել է Իսկանդարյանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանից Oragir․News-ը հետաքրքրվեց՝ արդյոք չե՞ն բողոքարկելու դատարանի որոշումը, որովհետև հայցը մասնակի է բավարարել։

«Խնդրի էությունն այստեղ գումարի այս կամ այն չափը չէ։ Կարևորը՝ դատարանն արձանագրում է, որ կա անընդունելի, ոչ վայելուչ խոսք․ հարցն ավելի շուտ բարոյական հարթության վրա է։ Այս հանգամանքը ևս մեկ պատճառ է, որ Տիգրան Ավինյանը հրաժարական տա, և գնանք արտահերթ ընտրությունների, որովհետև եթե դատական մակարդակում է անգամ ֆիքսվում, որ անընդունելի, հանրային առումով պարսավելի արարք է թույլ տրվել։ Ու դրանից հետո վեր կենալ, գնալ քաղաքապետարնում նստել իբրև քաղաքային իշխանություն, առնվազն անամոթություն է»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Oragir.News-ը մայրաքաղաքում հարցում էր արել, քաղաքացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160․000 դրամ է։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել էր քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։

Նշենք, որ դատարանը պարտավորեցրել է պարտված կողմին 250 հազար դրամ վճարել որպես հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը