Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:08 07-07-2025

Ասելու էի՝ «պասպորտդ» ցույց տո՞ւր. Ռուբեն Ռուբինյանը՝ Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» ելույթի մասին

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում լավ առիթ համարեց անդրադառնալու 2018թ.-ին Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» ելույթի մասին շահարկումներին։

«Ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին 100 հազարավոր մարդկանցով, Դաշնակցությունն էլ միացել էր հեղափոխությանը, հետևաբար որևէ կարիք չկար ինչ-որ կեղծ մարդկանց բերելու, որպեսզի ժողովրդական աջակցություն ավելացնեինք: Մեր թիմակիցներն ինձ մոտեցան մի մարդու հետ, ձեռքին Ռոբերտ Աբաջյանի նկարն էր, ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ: Հիմա խնդրում եմ ինձ լսող ցանկացած անձ ինքն իրեն հարց տա՝ օրինակ, իմ տեղը լիներ, ի՞նչ էր անելու, ասելու էր՝ «պասպորտդ» ցույց տո՞ւր»,-ասաց նա և նշեց, որ ինքը համաձայնել է։

«Բնականաբար, ասեցի՝ շատ լավ: Հետո, երբ պարզվեց, որ այդ մարդը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակային ներողություն ենք խնդրել։ Ոչ մեկ չի հիշում ու չի ուզում հիշել»,-հայտարարեց Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը