Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 03-07-2025

Նիկոլը թափթփուկ-գեղցի է․ Փաշինյանն ու իր կինն են անթույլատրելի բառապաշար օգտագործում․ հարցում

Տևական ժամանակ է, որ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է եկեղեցուն և հոգևորականներին՝ օգտագործելով նաև հայհոյախառն բառապաշար։ Հատկանշանական է, որ ՄԻՊ-ն անդրադարձել է այս հայտարարություններին, բայց փոխարենը դատապարտի Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն հայտարությունները, փաստացի նշել է, որ եկեղեցականներն անթույլատրելի բառապաշար են օգտագործում։

Oragir.News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, եկեղեցականնե՞րն են ավելի շատ անթույլատրելի բառապաշար օգտագործում, թե՞ Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է անթույլատրելի բառապաշարով խոսում։

«Երկուսն էլ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ Հայաստանը կործանվում է։ «Անկասկած Փաշինյանն ու իր ա տիկինը ու մենք բոլորս հանդուրժում ենք դա։ Էսօր կարդում եմ, որ Մարգարայի անցակետն Էրդողանը հրամայել է անվանել Թալեաթ փաշայի անունով, կործանվում ա Հայաստանը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը սուտասան է։ «Ձեր համար պարզ չի՞ էդ հարցի պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը խուլիգան , գիժ ա, աննորմալ, սուտասան »,- ասաց նա։

«Եկեղեցականները, Փաշինյանը ազատ մարդ ա, նրանք իրավունք չունեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր