Արդի 1 տարի առաջ - 19:00 30-06-2025

Արդի․ Արվեստի կրթօջախներ փակելը ճիշտ չէ․ Նարինե Պետրոսյան

Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում Նարինե Պետրոսյանի հետ զրուցել ենք նրա դերասանական ուղու, Դրամատիկական թատրոնի հաջողությունների, Հայաստանի մշակութային դաշտի ներկա վիճակի, երիտասարդ դերասանների պատրաստվածության և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Դերասանուհու խոսքով՝ փակելով արվեստի կրթօջախներ, կարող ենք երիտասարդության մտածողության մեջ ունենալ վատ պատկեր։ «Արվեստի կրթօջախներ փակելը ճիշտ չէ։ Հնարավորինս աջակցել եմ «Գոյ» թատրոնի դերասաններին։ Ցավում եմ կատարվածի համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև նկատում է, որ այսօր բոլոր թատրոնների դահլիճները լեփ-լեցուն են, ինչը ոգևորիչ է դերասանների համար։

«Այս պահին քաղաքում կա շատ ակտիվ թատերական կյանք։ Ես տեսնում եմ, որ թատերական կյանքն այսօր զարթոնք է ապրում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը