Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:52 30-06-2025

30 միլիոնի պատմություն. Վարդուհի Նազարյանը խաբեության զոհ է դարձրել տասնյակ հայ գործարարների

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիզայներ Վարդուհի Նազարյանը, ըստ շրջանառվող հավաստի աղբյուրների, խաբեության միջոցով մեծ ֆինանսական վնաս է հասցրել հայ արտադրողներից և գործընկերներից շատերին։ Վարդուհու գործողություններից տուժել է նրա հետ համագործակցած մարդկանց մոտ 60%-ը։

Խաբեության զոհերից է նաև «Alina Any Wish Tour» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, «Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիայի» նախագահ Ալինա Պետրոսյանը։

Նա, ֆեյսբուքյան գրառման միջոցով, վերջապես որոշել է բարձրաձայնել տարիներ շարունակ լռության մատնված իր պատմությունը։

«Այս խաբեբա ստ...որ արարածի մասին ես դեռ վաղուց պետք է բարձրաձայնեի, բայց անընդհատ հույսս դնում էի մեր իրավապահ համակարգի վրա... Հիմա զգուշացեք։ Վաղը քննիչից պարզեմ՝ մեր գործը որ փուլում է, և Ձեզ ավելի մանրամասն կներկայացնեմ, թե սա ինչ կենդանի է»,- գրել է Ալինա Պետրոսյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Ալինա Պետրոսյանի հետ՝ պարզելու դեպքի մանրամասները։ Նրա փոխանցմամբ՝ դեռ մի քանի տարի առաջ Վարդուհի Նազարյանը ներկայացել է որպես միջազգային մշակութային մեծ միջոցառման կազմակերպիչ ու գործընկերային հիմունքներով առաջարկել է մասնակցել համերգի ամբողջական լոգիստիկայի կազմակերպմանը։ Ալինան վստահել է նրան, քանի որ միջնորդել են անգամ պետական գերատեսչություններ։

«Խոսքը մոտ 1 միլիոն դոլարանոց նախագծի մասին էր։ Մեզ ներկայացված էր, որ նախագիծը հովանավորվում է ՌԴ-ից, սակայն վերջին պահին պարզվեց՝ ոչ մի հովանավոր չկա, իսկ մեզանից պահանջվեց հյուրերի տեղավորման գումարների վճարում։ Հույսով, որ վերադարձվելու է, ես վճարել եմ շուրջ 3 միլիոն դրամ, միջոցառումն անցել է, հյուրերն ապահովվել են, բայց Նազարյանը՝ ոչ միայն գումարը չի վերադարձրել, այլև լիովին անհետացել է»,- պատմում է Ալինա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ սպասել է, վստահել է, փորձել է հարցը լուծել իրավական ճանապարհով։ Սակայն, մինչ իրավապահները քննում են գործը, նմանատիպ պատմությունների թիվն ավելանում է։ Վարդուհու անունն արդեն շրջանառվում է նաև Ռուսաստանում իրագործված խարդախությունների շրջանակում։

«Ընդհանուր առմամբ՝ Վարդուհի Նազարյանի խաբեության արդյունքում ես կրել եմ շուրջ 30 միլիոն դրամի վնաս»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Վարդուհի Նազարյանի հետ՝ ներկայացնելու նաև նրա տեսակետը, սակայն՝ ապարդյուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել