Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:18 27-06-2025

Եթե եկեղեցուն չաջակցենք, վաղը մզկիթներում նամազ ենք լսելու

Այսօր՝ հունիսի 27-ին, վաղ առավոտից ԱԱԾ դիմակավորված անձինք ներխուժել են Վեհարանի տարածք, որտեղից փորձել են դուրս հանել և ձերբակալել Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։ ԱԱԾ աշխատակիցներին օժանդակել են նաև ոստիկանության մեծաթիվ ուժեր։

Սակայն նրանց չի հաջողվել իրականացնել իրենց նախապես պլանավորածը, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցու աջակիցներին հաջողվել է դուրս վռնդել ուժայիններին Վեհարանի տարածքից։

Oragir.News-ը զրուցեց Էջմիածնում հավաքված եկեղեցու աջակիցների հետ, ովքեր նշում էին, որ սա միայն իրենց պայքարը չէ, այլ ամբողջ հայ ազգի պայքարն է։

Նրանք կոչ արեցին միանալ եկեղեցու պաշտպանությանը՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում հնարավոր է՝ վաղը մզկիթներում նամազ լսենք:

«Որոշ ֆեյսբուքյան ֆիդայիններ նստած են, այստեղ պիտի տեղ չլիներ, ինքնաթիռներով պիտի իջնեն սփյուռքահայերը, եթե հայրենիք են պաշտպանում։ Մենք կանգնած ենք ու կկանգնենք մինչև վերջ, մինչև արյան վերջին կաթիլը, չի լինելու իրա ուզածը։ Հեռանալու են, էս պռավավոյի բռնաբարությունը, որ սրանք ուզում են անել, դա հոդված է լինելու բոլորի համար, մասկեքը չեն փրկելու, հավատա բառերիս»,- ասաց եկեղեցու աջակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել