Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:55 27-06-2025

Առաջ պետությունը էժան վառելիք էր տալիս, հմի ոչինչ չկա. օձունցի հողագործ

Օձունի սարահարթի հողագործները սկսել են խոտհունձը: Անասնակերի ձմռան պաշարն ապահովելու մրցավազքը կարելի է ասել սկսված է:

Արդյունքներն առայժմ գոհացնող են, տարին խոնավ է եղել, անձրեւներով առատ, խոտի պակաս չկա, ասում են: Միայն թե դիզվառելիքի գները տարեցտարի ավելանում են, ավելանում են նաեւ ավտոպահեստամասերի գները, իսկ գյուղմթերքի գները գրեթե չեն փոխվում, ինչն էլ հիասթափեցնում է գյուղացուն: Բացի այդ գյուղացիները բազմիցս են բարձրաձայնել հեռավոր արոտների անբարեկարգ ճանապարհների ու հնձող-հավաքող տեխնիկաների պակասությունը եւ այլն: Գյուղացիները հիշում են. տարիներ առաջ պետությունը սուբսիդավորված՝ այսինքն մատչելի գներով դիզվառելիք, սերմացու ու պարարտանյութ էր հատկացնում իրենց, որը մեծ աջակցություն էր: Հիմա նման ծրագիր չկա, իրենք էլ շուկայական գներով են ձեռքբերում, որն այս տարիներին մոտ 40 տոկոսով աճել է:

Ինչեւէ, Օձունի, Սահարաթի գյուղերում, օգտվելով բարենպաստ եղանակից, շտապում են խոտը հավաքել, հակավորել ու տեղափոխել գյուղ, քանի դեռ անձրեւային եղանակները գործին չեն խանգարել:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել