Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:01 27-06-2025

Միքայել սրբազանը Հայաստանում չէ․ վաղ առավոտից խուզարկում են Շիրակի թեմի առաջնորդարանը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան և խուզարկություններ են իրականացնում։ Միևնույն ժամանակ, Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ քաղաքացիներ են հավաքվում։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին Միքայել սրբազանը արձակուրդում է, Հայաստանից բացակայում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հիշեցնենք, որ 2023 թ. Արցախը հանձնելու օրերին Շիրակի թեմի առաջնորդը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել էր.

«Այն ժամանակ, երբ էդ հոգեկան հիվանդը հարբած վիճակում հայտնում էր, թե որևիցե մեկը չկասկածի իր՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի կարողությանը, ես էդ ժամանակ ասել եմ, որ պետք է ռազմական հեղաշրջում, և դրանից հետո էլ եմ ասել, որ պետք է ռազմական հեղաշրջում»։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք