Ներքին 1 տարի առաջ - 14:30 25-06-2025

Գահը մոտ է, քան երբևէ․  Փաշինյանի սրտի կաթողիկոսի թեկնածուն Կճոյա՞նն է

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով Հայ Առաքելական եկեղեցու և հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ամոթալի արշավը հանրության շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Այս իրավիճակը սպառնում է եկեղեցու ներքին ինքնավարությանը, սակայն միևնույն ժամանակ նաև հարցեր առաջացնում՝ ո՞վ պետք է փոխարինի կաթողիկոսին, ի՞նչ ընթացակարգով, դա եկեղեցական կանոնադրությա՞մբ պիտի տեղի ունենա, թե՞ ՔՊ-ականների կամայականնություններով, եթե այնուամենայնիվ Վեհափառը տեղի տա ճնշումներին և հրաժարական ներկայացնի։

Հայ Առաքելական եկեղեցին, դարեր շարունակ լինելով ազգային ինքնության կրող և համախմբող ուժ, ունի հստակ ընթացակարգ, որով նախատեսվում են, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն, եթե կաթողիկոսի տեղը թափուր մնա։ Նոր կաթողիկոսի ընտրության գործընթացում առաջնային կարևորություն է ստանում տեղապահի ինստիտուտը․ կաթողիկոսի տեղապահ նշանակվում է այն ժամանակ, երբ գործող կաթողիկոսը հրաժարական է տվել, վախճանվել է կամ որևէ այլ պատճառով դադարել է պաշտոնավարել։ Նման իրավիճակներում տեղապահի առաքելությունն է ապահովել եկեղեցու բնականոն գործունեության շարունակականությունը՝ մինչև նոր կաթողիկոսի ընտրությունը։

Սակայն այս օրերին, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը դեռևս հրաժարական չի տվել, որևէ իրավական կամ ներեկեղեցական հիմք չկա՝ նրա հեռացնելու կամ փոխարինելու հարցի շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Այնուամենայնիվ, իշխանական գործիչների հռետորաբանության և որոշ գործիչների ակտիվության համատեքստում նման սցենարի իրագործումն առնվազն չի բացառվում, ուստի պետք է հասկանալ, թե ով կարող է հավակնել կաթողիկոսական տեղապահի պաշտոնին։

Ըստ Հայ Առաքելական եկեղեցում ձևավորված ավանդույթի՝ կաթողիկոսի տեղապահ հաճախ դառնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը, սակայն, ըստ եկեղեցու կանոնադրության, դա ոչ պարտադիր սկզբունք է։ Տեղապահ կարող է դառնալ ցանկացած այլ եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս, ում վստահում է Եպիսկոպոսաց ժողովը։

Ներկայումս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է։ Հատկանշական է, որ Կճոյանը վերջինս չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհափառի նկատմամբ իրականացվող ամոթալի արշավին և չի դատապատել այն։ Բացի այդ, Կճոյանը ջերմ հարաբերություններ ունի իշխանական շրջանակների, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ հենց Կճոյանն է Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ իշխանությունների սրտի թեկնածուն։ Ըստ այդմ՝ Գարեգին Բ-ին «գահընկեց անելուց» հետո նա կնշանակվի տեղապահ, իսկ այնուհետև իշխանականների աջակցությամբ կընտրվի կաթողիկոս։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից մեկնաբանություն ստանալ, սակայն մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։ Եթե վերջինս այս հրապարակումից հետո ցանկանա պարզաբանումներ ներկայացնել, Oragir.News-ը պատրաստ է այն հրապարակել։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել