Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:20 19-08-2024

Մեր տղաները գալու են, մի օր սրանք հանձնելու են իրենց գահը, հո հավե՞րժ չեն. անհետ կորածի մայր

Անհետ կորածների ընտանիքներին ստելով, խաբելով, բերաններ փակելու համար ԴՆԹ-ներ են տվել։ Բայց մեր որոնողական աշխատանքների ընթացքում մեր քիթը մտցրեցիքն այնտեղ, որտեղ դրա իրավունքը չունեինք ու փաստերով համոզվեցինք, իմացաք, որ ԴՆԹ-ների հարցում ստել են։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյանի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

Նա նշեց, որ Արմավիրում մի ԴՆԹ հակընկնումը տալիս են 6 տարբեր ընտանիքների, մի ծնողի տվել են 3 ոտք։

Տիկին Անահիտը նշեց, որ պետությանը պարտադրելու են՝ իրենց երեխաներին ողջ ու առողջ վերադարձնել, ապա հավելեց․ «Մեր տղաները գալու են, մի օր սրանք հանձնելու են իրենց գահը, հո հավե՞րժ չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել

Ձեզ գուցե հետաքրքրի