Ներքին 2 տարի առաջ - 08:28 19-10-2023

Ալիևն ասել էր՝ Զանգիլան բիզմիդիր․ մեր տղերքին միտումնավոր հանձնեցին․ անհետ կորածի մայր


Երեկ տեղի է ունեցել Քիմիկների գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվել են գերությունից վերադարձած Արթուր Ստեփանյանը և Զանգելան մեկնած 3 ավտոբուսներից մեկի վարորդը։

Անհետ կորած զինծառայողների ծնողներն Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ հարցաքննություններից տպավորություն է ստեղծվում, որ բոլորին նախապես հրահանգավորել են ինչ խոսել․

«1-ին ավտոբուսի վարորդը կամ չէր հիշում, կամ վախեցրել էին։ Լինելով 1-ին ավտոբուսի վարորդը, որը պետք է տեսած լիներ դիմացից ընթացող ուղեկցող ավտոմեքենաները, ասում էր՝ ոչինչ չեմ տեսել, չեմ հիշում։ Նա Սյունիքի մարզից է, հարցրինք՝ որ զորքին տանում էիր Զանգելան, չէի՞ր իմանում, որ այն արդեն ադրբեջանցիների ձեռքն է ընկել, Ալիևը ասաց՝ Զանգիլանը բիզմիդիր է եղել, պատասխանեց, որ ոչնչից տեղյակ չի եղել։

Միանշանակ իրենց վախեցրել են, իրենք կաշկանդված են որևէ անուններ տալ։ Սցենարով են գալիս, խոսում, հենց հարցեր ենք տալիս, խառնվում են իրար։ Հարցնում ենք՝ հրամանատարին տեսե՞լ ես, ասում է՝ հա, բայց դեմքը չեմ հիշում, զինվորական համազգեստով էր։ Ասացինք՝ դեմքն ի՞նչ կապ ունի ֆորմայի հետ, Էշի վրա որ փալան դնենք, եղնիկ կդառնա՞։ Էշը մնում է էշ»։

Անհետ կորածների ծնողները հարցաքննվող անձանց միայն մեկ խնդրանք ունեն՝ դատարանում ճշմարտությունը հայտնել, որպեսզի մեղավորները պատժվեն․

«Մենք բազմիցս ասել ենք՝ տղե՛րք, ձեր հոգին սատանային մի՛ ծախեք, տվյալ դեպքում սատանան իշխանություններն են և այն հրամանատարները, որոնց պատճառով մեր տղաներից 3 տարի լուր չունենք։ Մեր տղերքին միտումնավոր են տարել և հանձնել ադրբեջանցիներին և դրա համար պետք է ամենադաժան պատժին արժանանան․․․»։

Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի պայմանագրային զինծառայողները 2020 թվականի հոկտեմբերին մեկնել են Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողությունների, և ինչպես ծնողներն են նշում, սխալ հրամանի պատճառով զոհվել, գերեվարվել և անհետ կորել են։

Նշենք, որ այս դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում