Ուղիղ եթեր

Իմ էրեխեն հավի ճո՞ւտ էր՝ տարան կորցրեցին, հիմա էլ ոչ մեկը պատասխան չունի տալու․ անհետ կորածի մայր

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:57 30-06-2023
Այսօր շարունակվել է «Քիմիկների զորամասի» գործով դատական նիստը, որում մեղադրանքի կողմից ներկայացված լրացուցիչ զննություն կատարելու մասին արձանագրությունն է հրապարակվել։ Դատավորը հայտնել էր, որ տուժողներին կհարցաքննեն հաջորդ դատական նիստին, քանի որը բոլորը ներկա չէին։

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Էս երկիր չի, որ մենք օրենք սպասենք, ումի՞ց սպասենք, դատավորից սպասենք, ԱԱԾ-ից սպասենք։ Ոչ մեկն էլ ոչ միբան չի ասում, մեզ խաբում, ճանապարհում են, հանգիստ ասում են գնացեք և վերջ։ Մեր էրեխեքն էլ օդից, ջրից բռնած էրեխեք էին, տվեցին, գնացին․․․ Իմ էրեխեն հավի ճո՞ւտ էր՝ տարան կորցրեցին, հիմա էլ ոչ մեկը պատասխան չունի տալու։ Էդ վարչապետի Աշոտիկն Աշոտիկ էր, մեր էրեխեքն էրեխեք չե՞ն, որ հայրենիքի համար գնացել են կռիվ անելու։ Մի բառի համար էն խեղճ կնոջը վտարեցին երկրից, Աշոտիկին եսիմ ինչ սարքեցին, բա մեր էրեխեքի համար ի՞նչ պիտի անեն»։

Ծնողներից մեկն էլ նկատեց․ «Աշոտիկի դատը․․․ մի օրում տիկին Գայանեին բռնեցին, դատեցին, թողեցին։ 3 տարի է չեն կարողանում դատել, չեն կարողանո՞ւմ, չեն ուզում, որովհետև վախենում են ինչ-որ մեկից, ումի՞ց»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» տղաների մի մասը այդպես էլ ռազմաճակատից չի վերադարձել։ Այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, ծնողները, սակայն, դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ով իր մեղքը չի ընդունում։

Ըստ մեղադրանքի, նրա և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան 60 զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 62 զինվորականներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, մյուսների մի մասը մահացել են, 23-ը համարվում են անհետ կորած։


Ամենից շատ դիտված

22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել
09:00 Աննա Հակոբյանն իզուր է կարդում Ֆինլանդիայի պատմությունը 
22:49  «Mercedes G»-ի վարորդը, ով հետախուզման մեջ էր, փորձել է խույս տալ պարեկներից՝ անցնելով կարմիր լույսերի տակով