Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 24-06-2025

Աննա Հակոբյանն ո՞վ ա, ինչի կրթո՞ւմ էր, որ հիմա էլ չի կրթելու․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հունիսի 28-ին՝ Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի և «Աննա Հակոբյանի բանախոսություններով։

«Սա Երևանում իմ մասնակցությամբ վերջին հանդիպումն է լինելու՝ պայմանավորված ուսանելու մեկնելու հանգամանքով»,- գրել է Աննա Հակոբյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ափսոսո՞ւմ եք, որ Աննա Հակոբյանն այլևս չի կրթելու»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Աննա Հակոբյանն ինքը նախ պետք է կրթվի։

«Ո՞վ ա Աննա Հակոբյանը, չեմ ճանաչում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ տեղյակ չի եղել, որ Աննա Հակոբյանը կրթում է։ «Ինչի կրթո՞ւմ էր մինչև հիմա, տեղյակ չեմ եղել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հանրությունն ավելի կրթված է, քան Աննա Հակոբյանը։ «Ո՞ւմ կրթի, թող ինքը կրթվի։ Ժողովուրդն ավելի կրթված ա, քան իրանք»,- ասաց նա։

«Էդ մաֆիայի մասին ոչինչ չեմ ուզում խոսամ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին