Ներքին 1 տարի առաջ - 19:26 24-06-2025

Առաջին դասարանցիների գրանցման գործընթացը խափանվե՞լ է. Team-ից հերքում են ծնողներին

Oragir.News-ն ահազանգ է ստացել Team Telecom կապի բաժանորդներից, թե կապի խափանումների պատճառով չեն կարողացել գրանցել իրենց երեխաներին առաջին դասարան՝ hayt.emis.am հարթակում։

Մասնավորապես, քաղաքացիներն ասում են, որ տեխնիկական խնդիրների պատճառով կայքը չի բացվել, ինչի հետևանքով որոշ ծնողներ հնարավորություն չեն ունեցել մասնակցել ընդունելության երկրորդ փուլին։

Oragir.News-ը կապ հաստատեց Team Telecom-ի հետ, որտեղից տեղեկացրին, որ իրենք նման բողոքներ չեն ստացել, և իրենց համակարգում կապի խափանում չի արձանագրվել։ Ընկերությունից նաև հորդորեցին խնդրի մանրամասների վերաբերյալ գրավոր հարցում ներկայացնել, և իրենք իրավիճակը ճշգրտորեն կպարզաբանեն։

Նշենք, որ առաջին դասարանցիների ընդունելության երկրորդ փուլը սկսվել է հունիսի 24-ին և կտևի մինչև հուլիսի 1-ը։ Գրանցումը իրականացվում է hayt.emis.am հարթակում՝ հայերեն ուսուցում իրականացնող հանրակրթական դպրոցների համար։ Դիմել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին