Ուղիղ եթեր
ԶԼՄ-ների նոր օրենքը կարող է ճնշման գործիք դառնալ
copy image url

ԶԼՄ-ների նոր օրենքը կարող է ճնշման գործիք դառնալ

Ներքին 5 ժամ առաջ - 14:50 24-06-2025
«Նոր օրենքով նախատեսվում է հերքման և պատասխանի պահանջ ներկայացնելու իրավունք ինչպես այն դեպքում, երբ զրպարտություն կամ ոչ ճշգրիտ տվյալներ են տարածվում զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող անձի կողմից, այնպես էլ՝ երբ նման տեղեկատվությունը հրապարակվում է առցանց հարթակներում՝ այն անձանց կողմից, որոնք չեն հանդիսանում լրագրողներ կամ լրատվամիջոցի ներկայացուցիչներ։ Այս դրույթը նորամուծություն է՝ արձագանքելով ժամանակակից տեղեկատվական միջավայրի մարտահրավերներին, որտեղ տեղեկատվությունը տարածվում է ոչ միայն դասական մեդիայի, այլև սոցիալական ցանցերի, բլոգերի և անհատ օգտատերերի միջոցով»,- օրենսդրական նախագծերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարարության վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը։

Այսօր՝ հունիսի 24-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի վերաբերյալ։

Քննարկմանը ներկա էին ՀՀ Արդարադատքւթյան նախարարության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, վարչության պետ Մարգարիտա Զարլիբեկյանը, մամուլի խոսնակ Մարիամց Մելքումյանը և տարբեր լրատվականների ներկայացուցիչներ։

Նրանց խոսքով՝ նախատեսվող փոփոխությունների նախագիծը կարգավորում է նաև ժամկետներին և ընթացակարգերին առնչվող հարցերը։ Մասնավորապես՝ սահմանվում է, թե ինչ ժամկետում կարող է ներկայացվել հերքման կամ հեռացման պահանջ։ Բացի այդ, նշվում է, որ հերքման և հեռացման պահանջները հնարավոր չէ ներկայացնել միաժամանակ։ Եթե նախադատական փուլում կողմերը չեն հասնում համաձայնության, ապա հարցը լուծվում է դատական կարգով։

Այն հարցին՝ արդյոք ԶԼՄ-ները օբյեկտիվորեն կկարողանա՞ն անմիջապես հեռացնել տեղեկությունը Դադունցը պատասխանեց. «Սահմանված ժամկետը բավականին սեղմ է։ Միգուցե արժե քննարկել, այն դարձնել 24 ժամ կամ գոնե 1-2 աշխատանքային օր»։

Հարց հնչեց նաև, թե ինչպե՞ս պետք է վարվի լրատվամիջոցն այն իրավիճակում, երբ հրապարակում է բարձրաստիճան պաշտոնյայի վիրավորական հայտարարությունը, այսինքն՝ ԶԼՄ-ն փաստացի կատարում է իր առաքելությունը՝ հանրությանը ներկայացնելով պաշտոնյայի հնչեցրած խոսքը, սակայն հակառակ կողմը, վիրավորված լինելով այդ խոսքից, պահանջում է հեռացնել ամբողջ հրապարակումը։

Նրանց գնահատմամբ՝ այս պարագայում լրատվամիջոցը հայտնվում է բարդ դրության մեջ, մի կողմից՝ ունի իրազեկման պարտավորություն, մյուս կողմից կարող է ընկալվել որպես վիրավորանքի տարածող։ Այստեղ շատ նուրբ սահման կա՝ տեղեկություն հաղորդելու և վիրավորանք տարածելու միջև։ Եթե նման իրավական մեխանիզմները չլինեն հավասարակշռված, գործնականում կիրառելի և հստակեցված, ապա դրանց կիրառումը կարող է վերածվել լրատվամիջոցների նկատմամբ ճնշման գործիքի։

Օրենքի փոփոխությունը դեռևս հստակեցված չէ և գտնվում է քննարկման փուլում։

Նշենք, որ ոչ բոլոր լրատվականներն են ստացել մասնակցության հրավեր։

Հիշեցնենք որ, օրեր առաջ Oragir.News-ը կապ հաստատեց Արդարադատության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյան հետ, հասկանալու համար ինչո՞ւ այս քննարկամ համար հրավեր չեն ստացել բոլոր լրատվամիջոցները, ի պատասխան խոսնակը ասել էր, որ ոչ բոլոր լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներն ունեն, որի արդյունքում բոլորին հնարավոր չի եղել ուղարկել հրավերը։

Ամենից շատ դիտված

17:52 Մեռելի զդաչի, գիտնական ոջիլ. Աննա Հակոբյանի նոր գրառումը
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
10:54 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը
17:35 Ազգին «կրթող» Աննա Հակոբյանը իր գրառման մեջ սխալ է կիրառել «մեղանչել» բառը
21:11 Գյուղից գնացողները էլ չեն ուզե հետ գան. Վարդաղբյուր գյուղում տարեցտարի ավելացել են փակ դռները
10:15 Գյումրիում կրակոցներ են հնչել, Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին ձերբակալվել է
11:05 Ատամնաբույժը երկու տարի բուժել է մարդկանց՝ սովորելով YouTube-ից և ChatGPT-ից
23:39 «Թքել-կպցնելն» արժի 367 մլն դրամ. նոր «բարեկարգված», սակայն արդեն քանդվող այգին. Չախոյան
22:13 Քրիստոնյաների դեմ հարձակումների ևս մեկ ցնցող օրինակ. Բայդենի նախկին օգնականը՝ Սամվել Կարապետյանի մասին
20:42 Նիկոլ Փաշինյանը, բացի ժողովրդին քերթելուց, բան չի էնե. վարդաքարցի