Մամուլ 1 տարի առաջ - 07:05 24-06-2025

Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման հետ կապված՝ այս օրերին տարբեր տեղեկություններ են շրջանառվում թե՛ լրատվամիջոցներում, թե՛ սոցցանցերում: Դրանցից մեկը վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է Էրդողանին՝ ակնկալելով վերջինիս միջնորդությունը՝ հնարավորինս արագ Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության պայմանագիրը»:
Նա նշել է, որ ինքը փաստորեն ամեն ինչ անում է դրա համար, մինչև հոգու խորքը նվիրված է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարին, պատրաստ է տարբեր զիջումների, դրա պատճառով լուրջ դժգոհություններ են հասունանում երկրի ներսում, ինքը դրանով ընդդիմության «բերանը լեզու է դնում», սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ առաջ քաշել:
Այս տեղեկությունը ուշագրավ է նրանով, որ, տարբեր աղբյուրների փոխանցմամբ, Էրդողանն ու Ալիևը ոչ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին հասկացրել են, որ վստահություն չունեն այն առումով, թե նա քաղաքական ապագա ունի, առավել ևս, որ 2026 թվականին կարողանալու է մնալ իշխանության: Նշել են, որ, իրենց տեղեկություններով, հիմա էլ երկրում հանգիստ չէ, իսկ առաջիկայում սպասվում են նոր ակցիաներ, ու կասկածում են, թե Փաշինյանը ի վիճակի է վերահսկել դրությունը: Ավելին, Փաշինյանին հասկացնում են, որ նա պետք է երաշխիքներ տա, որ ինքն ի վիճակի է վերընտրվել, մնալ իշխանության, հակառալ դեպքում որևէ փաստաթուղթ ստորագրելը կարող է անիմաստ լինել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հենց Թուրքիա կատարած այցի օրը, Էրդողանին հանդիպելուց առաջ Փաշինյանի հրահանգով իրավապահները բերման ենթարկելու ցուցադրական լայնածավալ «օպերացիա» էին իրականացնում ընդդիմադիր տարբեր ուժերի, այդ թվում՝ «Սրբազան պայքարի» ներկայացուցիչների շրջանում, որպեսզի Էրդողանին ցույց տա՝ ինքը տիրապետում է իրավիճակին:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ