Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 23-06-2025

Եթե մի երկրում ատոմակայան կա, դա արդեն վատ է․ ռադիացիայից պաշտպանվելը Փաշինյանի ձեռքում է․ հարցում

Գաղտնիք չէ, որ Իրանի և Իսրայելի հնարավոր պատերազմի ֆոնին Հայաստանը կանգնած է ռադիացիոն վտանգի առաջ։ Տվյալ պետությունների լայնածավալ ռազմական բախումը ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից երկրների՝ այդ թվում Հայաստանի համար կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել։ Մասնավորապես՝ ռադիացիոն աղտոտման կամ միջուկային վտանգի սպառնալիքը դառնում է ակտուալ հարց մեր երկրի անվտանգային օրակարգում։

Բացի արտաքին ռադիացիոն սպառնալիքից, Հայաստանը ներսից ևս ունի բարձր ռիսկի աղբյուր՝ Մեծամորի ատոմակայանը։ Այսպիսով, ներկայիս միջազգային զարգացումների ֆոնին Հայաստանի անվտանգության ռազմավարության մեջ պետք է ընդգրկվեն նաև ռադիացիոն վտանգների կանխարգելման միջոցառումները։

Ուստի՝ Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչպե՞ս պետք է Հայաստանը պաշտպանվի ռադիացիոն վտանգից»։

Հարցվածներից մի քանիսը դժվարացան հստակ քայլեր նշել։

«Դիմակներով, յոդերով և նկուղներում թաքնվելով։ Եթե մի տեղ կա ատոմակայան, դա արդեն վտանգ է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նկատեց, որ պետք է պետությունից պաշտպանվել։

«Կանգնած ենք նման վտանգի առաջ, բայց չգիտեմ թե ինչ պետք է անենք»,-պատասխանեց մի կին։

«Պաշտպանվելը մեր ձեռքում չէ։ Դա Փաշինյանին հարցրեք, թե ո՞նց ենք պաշտպանվելու»,- նշեց մեկ այլ տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ

Ձեզ գուցե հետաքրքրի