Տեսանյութ Ներքին Հարցում 1 տարի առաջ - 15:00 22-06-2025

Նիկոլի այցը Թուրքիա ողբերգական է, ոչ թե պատմական․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնեց Թուրքիա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ականներն այս այցը պատմական է գնահատում, քանի որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց կատարելու։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «ՔՊ-ականները Փաշինյանի այցը Թուրքիա գնահատել են պատմական։ Համաձա՞յն եք»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ բանակցություններն անհրաժեշտ են։

«Էդի ողբերգական ա, պատմական չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի անունը լսել չի ցանկանում։ «Իր ա հետ կապված ոչ մի հարց չենք քննարկում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝պետք է հաշտություն կնքել։ «Փոքր երկիր ենք, պետք է հաշտություն կնքենք, որպեսզի կարողանանք ապրել, որովհետև շրջապատված ենք թուրքերով»,- ասաց նա։

«Պատմական չի կարա լինի, եթե մի մարդ էթում ա մարդասպանի հետ խոսալու, ինչ պատմական կարող ա դա լինի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի խայտառակությունն է։ «Ոչ իհարկե, որովհետև ինչ անում ա, սխալ ա անում։ Ես ամաչում եմ, որ ինքը մեր վարչապետն ա, հայ ազգի խայտառակությունն ա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում