Մամուլ 1 տարի առաջ - 08:29 20-06-2025

Փնտրվում է նախագիծ. Հրապարակ

Սամվել Կարապետյանի կալանավորումից առաջ Փաշինյանը լրագրողներին ասել էր․ «ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու եւ կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»։ 2 օր ԱԺ կայքում փնտրեցինք՝ նախագիծ չգտանք: Վահագն Ալեքսանյանին հարցրինք՝ նախագիծը որտե՞ղ է։ «Կլինի»՝ աշխատանքներ են տարվում։ Մինչդեռ ՔՊ-ականներն անտեղյակ էին այդ նախագծից, միաբերան ասում էին` չկա նման նախագիծ։ Տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն անգամ չգիտեր՝ իրե՞նք, թե՞ կառավարությունն է նման նախագիծ հեղինակելու: Արման Եղոյանը, որը տեղում լսել էր Փաշինյանի ասածը, երեկ զարմացած ճշտեց` ճի՞շտ ենք մեջբերում վարչապետի խոսքերը։ Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ է ստել՝ տպավորություն ստեղծելով, թե Կարապետյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ, իմանալով, որ ուզում են ազգայնացնել ՀԷՑ-ը, դուրս է եկել իշխանության դեմ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ