Մամուլ 1 տարի առաջ - 08:40 24-05-2025

Փնտրվում է թեկնածու. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չի բացառվում, որ խորհրդարանին իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկով դիմած «Արթուն ենք» շարժումը վարչապետի իր թեկնածուին առաջարկի պատգամավորներին, եթե այս իրավիճակը ձգվի, եւ որեւէ թիմ թեկնածու չառաջադրի։ «Հայաստան» դաշինքը, առաջինն արձագանքելով իմպիչմենտի գործընթացին, պատրաստակամություն հայտնեց՝ տալ 28 պատգամավորի, այսինքն՝ ողջ ֆրակցիայի ստորագրությունը, եթե լինի հարմար թեկնածու եւ 8 ստորագրություն։

«Պատիվ ունեմ»-ը հայտարարեց, որ «այս պահին» չունի թեկնածու, պատրաստ է առանց նախապայմանի քննարկել որեւէ թեկնածուի եւ նախաձեռնել գործընթաց, սակայն Էդմոն Մարուքյանի թեկնածության ի հայտ գալուց հետո պարզվեց, որ թեկնածուի հետ կապված, այնուամենայնիվ, պայմաններ կան` նա չպետք է 20 թվականից հետո համագործակցած լինի գործող իշխանությունների հետ։ Եթե երկու թիմերը ձգեն թեկնածու որոշելու հարցը, ապա հնարավոր է նախաձեռնողներն ԱԺ-ին առաջարկեն ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Թերեւս նման հնարավոր զարգացումներով է պայմանավորված, որ վերջին օրերին քաղաքական որոշ շրջանակներ հակաքարոզչություն են սկսել Վանեցյանի դեմ, չնայած նրան, որ նա քաղաքական ակտիվություն առանձնապես չի դրսեւորում։

ժ

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ