Մամուլ 1 տարի առաջ - 08:00 18-09-2025

Փնտրվում են դավաճաններ. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը փոխել է եկեղեցու եւ վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը։ Բացահայտ արշավը, հոգեւորականներին վարկաբեկելն ու վիրավորելը արդյունք չտվեցին, վեհափառը հրաժարական չի տալիս, հիմա որոշել է Եկեղեցին ներսից «կազմաքանդել»։ Որոշ տեղեկություններով՝ հոգեւորականների շրջանում իշխանականները որս են սկսել, փորձում են «պեղել» Գարեգին Բ-ից դժգոհ հոգեւորականների, որ նրանց ձեռքով քանդեն Մայր աթոռը։ Մեզ ասացին, որ անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում բոլոր նրանց, ովքեր եթե դեմ գնան Վեհափառին, կարող է կարգալույծ լինեն։ Բացի այդ՝ ներսից ինֆորմացիա են փորձում ստանալ ապօրինի գործարքների վերաբերյալ։ Զուհագեռ իրավապահներին է հանձնարարել նյութեր հայթայթելել կաթողիկոսի դեմ։ Փաշինյանը չի հրաժարվել Վեհարանը վեհափառից ազատելու մտքից, եւ վերջերս ԱԺ-ում ասաց, որ ինքը Էջմիածնի կենտրոնական հրապարակում «հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում» են անելու, որը կլինի այդ գործընթացի «կուլմինացիան». «մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը»։ Կա տեսակետ, որ հարձակումը կարող է իրականացվել հաջորդ տարի` ընտրությունների նախաշեմին, որով կամ քաղաքացիական բախում կհրահրեն եւ երկրում արտակարգ դրություն կհայտարարեն ու ընտրությունների ժամկետը կերկարաձգեն, կամ` էլ եկեղեցու դեմ տարած «հաղթանակով» հոգեբանական ճնշում կգործադրեն ընտրողների վրա, որ չմասնակցեն ընտրություններին եւ իրենք վերարտադրվեն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ