Արտաքին 1 տարի առաջ - 21:26 19-06-2025

ԱՄՆ-ն կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են այս հանգստյան օրերին Իրանին հնարավոր հարվածներ հասցնելուն:

Այս մասին հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրանց՝ դաշնային ծառայությունների ղեկավարությունը սկսել է կազմակերպել հարձակումը։

Իսկ The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի վրա հարձակվելու ծրագիր է պատրաստել, հավանություն տվել ու ներկայացրել իր ավագ օգնականներին։ Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանը զինվորականների հետ զրույցից հետո Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա հնարավոր տարբերակներից մեկն է։

Սակայն ավելի ուշ ԱՄՆ նախագահը հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ պարբերականը «պատկերացում չունի, թե ինչ է նա մտածում»։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին