Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 18-06-2025

Արդարադատություն չկա, որ նախարարին էլ իմանամ․ ով հայրենիքը սիրում է, մտցնում են «պադվալ»․ հարցում

Նախօրեին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ պետք է լրագրողների հետ դասախոսություն անցկացնի սահմանադրական կարգի տապալման հետ կապված։ Սրբուհի Գալյանը դադարեցրել է իր հարցազրույցը, ասելով, թե լրագրողները թույլ չեն տալիս խոսքն ավարտել։

Լրագրողների դիտարկմանը, որ երբևէ հարցերին սպառիչ պատասխաններ չի տալիս, նախարարն ասաց. «Անհնար է, ժողովուրդ, անկեղծ, ամեն անգամ... ձեզ բոլորին հրավիրում եմ Արդարադատության նախարարություն լրագրողական, իրավական տեսանկյունից, էթիկայի և իրավական կրթության հետ կապված երկխոսություն ունենալու»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ո՞վ է ՀՀ արդարադատության նախարարը։ Ինչո՞ւ է նա մեծամիտ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չգիտի, թե ով է Արդարադատության նախարարը, որոշներն էլ ասացին, որ անունը չեն հիշում։

«Չգիտեմ՝ ով է նախարարը, երևի պաշտոնից ա, որ մեծամիտ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Գալյանին նախարար չի ընդունում։ «Կին ա, բայց ես իրան նախարար չեմ ընդունում, որովհետև նախարարը պիտի կյանք տեսած լինի, շատ բան հասկանա»,- նշեց նա։

«Աղջիկ ա, բայց անունը չգիտեմ։ Ապուշ ա, դրա համար էլ մեծամիտ ա, սաղ կամանդն ա ապուշ՝ Փաշինյանից սկսած»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ արդարադատություն չկա։ «Բայց կա՞ արդարադատություն, իհարկե չկա։ Սամվել Կարապետյանի փաստն արդեն վկա, որ չկա արդարադատություն։ Ստեղ, ով որ հայրենիքը սիրում ա, ուրեմն պիտի գնա պադվալ մտնի»,- ասաց նա։

«Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ։ Զզվում եմ բոլորից»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ