Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:35 17-06-2025

Անթաքույց է, որ Հայաստանում քրեական վարույթներ հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին․

«Այլևս անթաքույց է, որ Հայաստանում քրեական վարույթներ հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով, արդեն իսկ բացահայտորեն կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան էջում նաև։

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցվում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը։

Ակնհայտ է, որ իրավունքի գերակայությունը կամ ժողովրդավարությունն ուղղակի վերջացած են:

Իրավական պետության համար աղետ է, երբ այս ամենին էլ ավելանում է վարչապետ կողմից ատելության խոսքի լայն տարածումը և անհանդուրժողականության հրահրումը»։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան