100%-ով վնասված են բոլոր ցանքատարածությունները. Ոսկեհասկի գյուղապետ

Ներքին Տեսանյութ 5 ժամ առաջ - 18:58 16-06-2025
Շիրակի մարզում հունիսի 14-ին տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը ահռելի վնասներ են հասցրել։ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում էլ վնասները ահռելի են, բայց վնասների չափերը դեռևս ճշտվում են։

«100%-ով վնասված են բոլոր ցանքատարածությունները` կարտոֆիլ, գարի ցորեն։ Եկել գույքագրել են, սպասում ենք փոխհատուցման»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը։

Գյուղապետի պնդմամբ` կարկտակայանները աշխատել են։

Մանրամասները` տեսանյութում։