Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:45 16-06-2025

Քաշքշելով տարել են բաժին, ասել եմ՝ հիվանդ տղա եմ, ի՞նչ եք անում․ քաղաքացին սպառնում է ցած նետվել

Oragir.News-ի տեղեկություններով՝ քաղաքացին գիշերը սպառնացել է ցած նետվել Հաղթանակ կամրջից՝ այդպես արտահայտելով իր դժգոհությունը Հայաստանում իրավապահ համակարգից։

Նրա խոսքով՝ իր համար նստարանին նստած սուրճ խմելիս է եղել, երբ ոստիկանները եկել ու առանց պատճառ ներկայացնելու, քաշքշելով ու քաղաքացիական մեքենայով, տարել են իրեն Արտաշատի բաժին, անջատել են հեռախոսները ու թույլ չեն տվել կապ հաստատել ոչ ոքի հտ։ «Իրենց ասում եմ, որ առողջական խնդիրներ ունեմ, իրենք ճանաչում են իմ վիճակը ու իմանալով հանդերձ անում են դա։ Ասում են՝ ինձ մոտ զենք են նկատել, ասում եմ՝ ապացուցեք, որովհետև ինձ մոտ զենք չկա։ Թղթեր են գրում, որոնք չեմ ստորագրել, ու բաց են թողնում»։

Քաղաքացին նշում է, որ իր պահանջը մեկն է՝ քրեական պատասխանատվության ենթարկել իրեն բերման ենթարկողներին և այն անձին, ով վերևներից տվել է հրահանգը։


Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie