Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 13-06-2025

Աննա Հակոբյանը համար առաջին անբարոյականն է Հայաստանում․ հարցում

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է․ «Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն անդրադարձել է առաջին նախագահի այս հայտարարությանը և իր ֆեյսբուքյան էջում գրել․ «Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ Աննա Հակոբյանը վիրավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ վիրավորելն առհասարակ բարոյական չէ։

«Աննա Հակոբյանի պարագայում բարոյականության մասին խոսելն ավելորդ է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա շատ տգեղ երևույթ է։ «Իհարկե ոչ։ Դա ինչ ձև ա, շնորհք ա չեմ հասկանում։ Անունով էլ վարչապետի կին ա, շատ տգեղ ա, ամո՛թ իրան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չի ուզում լսել Աննա Հակոբայնի ու Նիկոլ Փաշինյանի անունը։ «Աննա Հակոբյանը համար առաջին անբարոյականն է Հայաստանում։ Որպես Հայաստանի քաղաքացի ես դրանց անունը լսում եմ ճնշումս բարձրանում ա։ Տենց այլանդակ աշխարհում չկա ոչ մի պետության մեջ»,- ասաց նա։

«Ո՞վ ա Աննա Հակոբյանը։ Ճիշտն ասած ես ոչ իրեն գիտեմ, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը