Ներքին 1 տարի առաջ - 15:50 13-06-2025

Հետաքննություն ենք արել. մեր կողմից գրեթե խախտում չի եղել. Արմեն Գրիգորյան

Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է սահմանային միջադեպերի համատեղ հանձնաժողով ստեղծել՝ միջադեպերը հետաքննելու նպատակով. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պաշտոնական փաստաթուղթ ենք փոխանցել ադրբեջանական կողմին, որոշակի քննարկումներ ենք ունեցել։ Նաև խնդրել ենք մեզ դետալներ փոխանցել, ըստ իրենց, միջադեպերի խախտումների վերաբերյալ։ Մանրամասն հետաքննություն ենք կատարել և պատասխանել։ Կարող եմ ասել՝ մեր կողմից գրեթե խախտում չի եղել։ Նաև ինֆորմացիա, դետալներ ենք փոխանցել իրենց կողմից խախտումների վերաբերյալ, նույնիսկ՝ տեսագրություններ։ Ակնկալում ենք ադրբեջանական կողմի հետաքննությունը»,- նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի մատնանշած խախտումների վերաբերյալ Հայաստանը հետաքննություն է արել և զեկույցը փոխանցել ադրբեջանական կողմին, սակայն Ադրբեջանը իրենց խախտումների վերաբերյալ դեռ զեկույց չի փոխանցել Հայաստանին և ակնկալում է ստանալ։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»