Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 12-06-2025

Ոստիկանապետին հեռացրել են երկրից, վերջում էնտեղ էլ գլուխը կուտեն. հարցում

Հունիսի սկզբին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Բոլորը ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ երբ նոր ոստիկանապետը ներկայացվում էր, Արամ Հովհաննիսյանը ներկա չէր այդ պաշտոնական արարողությանը: Խնդիրն այն է, որ Արամ Հովհաննիսյանը երկրում չի եղել, ավելին՝ Հայաստանից մեկնել է գրեթե նույն օրը, երբ դիմում է ներկայացրել:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ոստիկանապետը հրաժարականից հետո հեռացել Հայաստանից»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոստիկանապետը գաղտնիքիներ է ունեցել և լքել է Հայաստանը, որպեսզի դրանք չբացահայտվեն։

«Հեռացրել են, որ գաղտնիքները չիմանան, վերջում էլ ընդեղ գլուխը կուտեն կպրծնեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանը կործանել են։ «Կերավ, փողերը հավաքեց, գնաց»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ «Իրան որ հանել են թալանի վրայից, հեռացել ա, որ մաքուր դուրս գա։ Գնացել ա, որ փողերը ծախսի, ստեղ չէր կարողանա»,- ասաց նա։

«Փողը հավաքել ա, գնացել ա ծախսի էլի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում