Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 31-01-2024

Խոտ կուտեն, կանցնեն առաջ․ անցորդները՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին  

Այսօր Իջևանի և Ղազախի հատվածում՝ պետական սահմանին, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆայեվի հանդիպումը։

Կողմերը քննարկելու են սահմանազատման և սահմանագծման հարցերը։ Նշենք, որ սա նրանց 5-րդ հանդիպումն է։ Այս հանդիպմանը, ինչպես հայտարարվել է նախապես, կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ի՞նչ ակնկալիք ունեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից։

Հարցվածներից մեկն այսպես պատասխանեց․
«Ոչ մի ակնկալիք չկա, այս գլոզալ Հայաստանը ինչ վիճակի մեջ հայտնվեց։ Ռուսաստանի հետ պետք է շատ մոտ լինել, թե չէ թուրքի ու ադրբեջանցու հետ հանդիպելը ի՞նչ պետք է լինի»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Ադրբեջանը միայն պահանջներ է ներկայացնում, իսկ Հայաստանը տալիս է․
«Ադրբեջանը ոչ մի բան չի ուզում զիջել, մենք այնքան բան ենք զիջել, որ էլ բան չունենք զիջելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում