Ներքին 5 տարի առաջ - 12:59 26-01-2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄՈՏ ՕՐԵՐՍ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են:

Նշենք, որ այսօր ռուսական rbc.ru կայքը տեղեկացրել էր, թե հունվարի 27-ին Մոսկվայում նախատեսվում է երեք երկրների փոխվարչապետների հանդիպումը, որի շրջանակում քննարկվելու է Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի ստեղծումը:

Հիշեցնենք՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ