Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:15 12-06-2025

Եկել եմ հաղթելու. 7-ամյա Դավիթ Սաղումյանը մասնակցում է մաթեմատիկայի օլիմպիադային

7-ամյա Դավիթ Սաղումյանը, ով ծնվել և բնակվում է ԱՄՆ-ում, առաջին անգամ է այցելել Հայաստան՝ մասնակցելու մենթալ մաթեմատիկայի օլիմպիադային։

Նրա խոսքով՝ Հայաստան է եկել ոչ միայն մրցելու, այլ հաղթելու նպատակով։

Oragir.News-ը զրուցեց փոքրիկ Դավիթի հետ, ով պատմեց, թե ինչ մրցույթի է մասնակցելու, ինչ զգացողություններ ունի հայրենիքում, ինչն է իրեն դուր եկել և ինչով է վերադառնալու Ամերիկա։

«Օլիմպիադան հաշվարկների մասին է։ Ով շատ ու ճիշտ անի՝ այդ մարդը դառնում է չեմպիոն, առաջին տեղն է գրավում։ Ձեռքով են հաշվարկ անում»,- ասաց Դավիթը։

Տղային ամենից շատ զարմացրել էր դրամի արժույթի տարբերությունը․ եթե Ամերիկայում ամենամեծ թղթադրամը 100 դոլարն է, Հայաստանում տեսել էր 1000 դրամ, և ըստ նրա՝ այդ գումարով արդեն հնարավոր է մեքենա գնել։

«Ինձ թվում ա՝ 1000 դրամով ավտո կառնեմ… ինձ թվում ա՝ Մերսեդես»,- անկեղծանում է Դավիթը։

Նա նաև նշեց, որ պատահական հանդիպել է Աֆրիկայից եկած մի տղամարդու, որի հետ հաճույքով զրուցել է։

Իսկ երբ հարցրին՝ կուզե՞ր արդյոք կրկին գալ Հայաստան, Դավիթը առանց վարանելու պատասխանեց․ «Եթե հնարավորություն ունենայի, 1000 անգամ կգայի Հայաստան ու միշտ կապրեի այստեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից