Սփյուռքն անտարբեր չէ Հայաստանի ծանրագույն անվտանգային ու տնտեսական վիճակի, Արցախի կորստի փաստի նկատմամբ։
Ալմելո, Լոնդոն, Բրյուսել. Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը եվրոպական 3 քաղաքում հանդես եկավ դասախոսություններով, ինչպես նաև մասնավոր հանդիպումներ ունեցավ։
Անկախություն, անվտանգություն, ներքին ու արտաքին սպառնալիքներ, Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահեր. դասախոսությունների առանցքում հենց այս թեմաներն էին: Սփյուռքի մեր հայրենակիցներին հուզում են Հայաստանում, Հայաստանի շուրջ ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Գասպարյանը խոսել է մեր պետության առջև ծառացած խնդիրների մասին, ներկայացրել լուծման հնարավոր ուղիները:
3 քաղաքներում էլ դասախոսություններին մասնակցած մեր հայրենակիցները շեշտել են՝ սպասում են փոփոխությունների, վստահեցնում՝ պատրաստ են ծառայել այն Հայաստանին, որը կկարողանա պահել հայի արժանապատվությունն ու արդար իրավունքները։