Արտաքին 1 ամիս առաջ - 00:03 20-09-2026

Թրամփի ուշագրավ խոստովանությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցներում սկսել է ընդունել, որ Իրանի հետ հակամարտությունը բացասաբար է անդրադարձել Հանրապետական ​​կուսակցության դիրքերի վրա՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ։

Այս մասին հայտնել է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով Թրամփի վերջին հայտարարություններին քաջատեղյակ չորս աղբյուրի։

Ըստ հրապարակման՝ վերջին շաբաթներին Թրամփը սկսել է ավելի լուրջ վերաբերվել կուսակցության ներսում տիրող քաղաքական իրավիճակին և ավելի մեծ ուշադրություն դարձնել իր խորհրդատուների ներկայացրած հարցումների արդյունքներին։ Նախագահի խորհրդատուները նույնպես ավելի բաց են խոսում նրա հետ հանրապետականների առջև ծառացած քաղաքական մարտահրավերների մասին։

«Թրամփը որոշակիորեն գիտակցում է, որ իր որոշ քայլեր հանգեցրել են իր վարկանիշի անկմանը, և որ միջանկյալ ընտրությունների հեռանկարն այնքան էլ բարենպաստ չէ»,— նշել է աղբյուրներից մեկը։ Սակայն *Washington Post*-ի մեկ այլ աղբյուր կասկածի տակ է դրել այն պնդումը, թե Թրամփն ընդունում է իր պատասխանատվությունը՝ նշելով, որ նախագահը հիմնական խնդիրը համարում է այն հանգամանքը, որ ինքն անձամբ այս տարի չի մասնակցելու ընտրություններին։

Հրապարակման մեջ նշվում է, որ նոյեմբերյան ընտրություններին ընդառաջ՝ Թրամփը փորձում է մեծացնել հանրապետական ​​թեկնածուների նկատմամբ աջակցությունը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ