Ուղիղ եթեր
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:09 10-06-2025

Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանի ծրագրերը հասկանալու համար պետք է նրան ուշադիր լսել, «նիկոլերենից» ասածներն ուղիղ հակառակը թարգմանել։ Երբ գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», նպատակը Արցախը հանձնելն էր, երբ ասում էր բոլոր արագաչափերը փակելու են, նպատակը դրանց թիվն ավելացնելն էր, ասում էր, որ թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ է բերելու, ոչ մի մուկ, ձուկ չի պլստալու, սակայն նախկին թալանչիներից գրեթե բոլորին(ոչ նրանց սիրուն աչքերի համար) բարեհաջող փախցրին Հայաստանից։

Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, թե անցնելու ենք դժոխքի միջով, դա նշանակում է, որ նա Հայաստանը դժոխք է դարձնելու ու դարձնում է։ Եթե ընդդիմադիր համարվողները իսկապես ուզում են հաղթել նրա իշխանությանը, պետք է տարբերվեն նրանից, առաջին հերթին հանրության հետ խոսքով ու գործով անկեղծ լինեն։

Նման անկեղծություն հիմնական դերակատարների մոտ մինչև հիմա չեմ տեսել։ Եթե ուզում են Նիկոլ Փաշինյանին հաղթել, պետք է նրանից ավելի վճռական լինեն։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա, որը կլինի խաղաղության համաձայնագիր կոչված փաստաթղթի, կամ նոր, փոքր, սակայն շատ կորստաբեր պատերազմի միջոցով»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին