Ներքին 1 տարի առաջ - 13:05 10-06-2025

Ալեն Սիմոնյանը գերազանցե՞լ է իր լիազորությունները․ սահմանադրագետի կարծիքը

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա է դարձել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի, դրանք, իբր՝ տեղի են ունենալու 2026-ի հունիսի 7-ին։ Այս հայտարարությունը արձագանք է ստացել թե՛ քաղաքական համայնքում, թե՛ իրավաբանների շրջանակում։ Հիմնական հարցը հետևյալն է, արդյո՞ք ԱԺ նախագահի կողմից նման հայտարարություն անելն իրավական հիմք ունի, թե՞ այն կարելի է դիտարկել բացառապես որպես քաղաքական ակնարկ։

ՀՀ Սահմանադրությամբ հստակ սահմանված է, որ ԱԺ ընտրությունների օրը նշանակում է Հանրապետության նախագահը։ Դա տեղի է ունենում սահմանված կարգով՝ նախագահի կողմից ընդունվող իրավական ակտի միջոցով։ Այսինքն՝ միայն նախագահն է իրավասու պաշտոնապես հայտարարել ընտրությունների օրվա մասին։

Oragir.News-ը այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց սահմանադրագետ Գոհար Մելոյանից։

«Ճիշտ է, ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն է իրավասու հրամանագրով ընտրությունների օր նշանակելու և այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես գալու»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ պետք է առաջնորդվենք այն կանխավարկածով, որ պաշտոնատար անձը, տվյալ դեպքում Ալեն Սիմոնյանը, պարտավոր է գործել միայն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում։ Եվ քանի որ նրա հայտարարությունը որևէ իրավական ակտի ձևաչափ չի կրում, ապա այն պետք է դիտարկել որպես քաղաքական բնույթի հայտարարություն՝ ոչ ավելին։ Այսինքն՝ ԱԺ նախագահի ասածն իրավական ուժ չունի։

«Այս հարցի շուրջ կոնկրետ գնահատական տալը ժամանակից շուտ կլինի։ Սակայն մի բան պարզ է՝ հայտարարությունը չունի իրավական ուժ և չի կարող իրավական հետևանք առաջացնել, քանի դեռ չկա նախագահի համապատասխան իրավական ակտը»,- նշեց սահմանադրագետը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2021-ի հունիսի 20-ին։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ձեզ գուցե հետաքրքրի