Ներքին 1 տարի առաջ - 17:45 09-06-2025

Ընդդեմ Փաշինյանի «իրական Հայաստանի»․ Աննա Հակոբյանի համար Արցախը դեռ Հայաստա՞ն է

Oragir.News-ի աչքից չի վրիպել այն, որ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի, ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարի մի հատվածում երևում է Արցախի «Դեդո-Բաբո» հուշարձանի նկարը։

Այսպիսով, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի էջում մինչև օրս փայլում է մի պատկեր, որը ժամանակին խորհրդանշում էր ազգային հպարտություն, իսկ այսօր՝ որոշ պաշտոնյաների, մասնավորապես երկրի առաջնորդի ընտանիքի աչքերում, կարծես, թե անցանկալի հիշողություն է։

Հարց է առաջանում՝ միթե՞ տիկին Հակոբյանը մոռացել է, որ ըստ իրենց որդեգրած քաղաքական գծի՝ Արցախի հարցը փակված է։ Միթե՞ մոռացել է, որ ոչ թե Արցախ է, այլ՝ Ղարաբաղ։ Գուցե Աննա Հակոբյանը դե՞մ է «իրական Հայաստանին»։



Հնարավոր է, որ գլխավոր նկարը պահպանվել է ուղղակի մոռացկոտության արդյունքում, սակայն Աննա Հակոբյանն այնքան ակտիվ է ֆեյսբուքյան հարթակում, որ դժվար է պատկերացնել, որ վերջինիս աչքից կարող էր վրիպել այդ պատկերը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները