Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 09-06-2025

Որ չիմ գեղիցը փախչեն, տասը տարի յեդը գեղումը մարդ չի մնա. Շամուտը դատարկվում է

Մաթեւոսյանական Մոտկորն աշխարհում ապրողները պարզ են, մաքուր ու անմիջական: Այստեղ՝ մայրաքաղաքից հեռու այս անկյունում մարդկային հարաբերություններն էլ բնության նման են: Շամուտում ապրող Մարտուն Վանյանը պաշտում է իր գյուղն ու հողը, որի վրա ապրում է: Քաղաք գնում է հազվադեպ, գյուղից անգամ մի քանի ժամ բացակայությունը ստիպում է կարոտել իր հարազատ սարերն ու ձորակները:

Գյուղը՝ Շամուտն անփոխարինելի է, այնքան, որ դեռ սովետի տարիներին մի «փեշ փողով» էլ չմնաց քաղաքում: Մանկուց սարերում է, անարատ կաթ ու մածուն է ուտում ու առողջ ապրում: Մինչեւ օրս չգիտի՝ ի՞նչ են բժիշկը, դեղը, խոլեստերինը…: Չարչարվում, սեփական հողում առանց թունաքիմիկատների միրգ, բանջարեղեն է աճեցնում: Ցավոք, սակայն գյուղի երիտասարդների մեծ մասն իր նման չեն մտածում, այլ ձգտում են քաղաք՝ ավելի հեշտ ու հանգիստ կյանքի: Իրենց ու դատարկվող մաթեւսյանական աշխարհի ջահելներին մի խորհուրդ ունի տալու շամուտեցին. «Դժվար է, բայց դիմանալ է պետք»։

Քաղաք պահող գյուղացին տրտնջացողներից չէ, բազուկն էլ տեղն է, հեշտ ու դժվար չի հարցնում, ամեն գործ ձեռնարկում, հաջողությամբ ավարտում ու վայելում է աշխատանքի պտուղները:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել