Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 09-06-2025

Թանկ փաթեթ, թերի աշխատանք․ UCOM-ի նոր թարմացումը ծուղա՞կ է

Ucom ընկերությունը վերջերս իրականացրել է իր հեռուստատեսային ծառայությունների թարմացումներ, որի արդյունքում առաջացել է խնդիր, դառնալով ծուղակ քաղաքացիների համար։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացի Ռազմիկ Հարությունյանը նշեց, որ տեղի ունեցած թարմացումների արդյունքում Ucom-ի աշխատանքն այնքան է դանդաղել, որ ազդում է մարդու նյարդային համակարգի վրա․

«Դիմել եմ Ucom ընկերության տարբեր աշխատակիցների, որոնց տված պատասխանից պարզվում է, որ ես ստիպված 1 տարի ժամկետով պայմանագիր պետք է կնքեմ և հավելյալ 1000 դրամ վճարեմ, իսկ ես արդեն վճարում եմ 12.500 դրամ փաթեթի համար»։

Այսինքն, ըստ մեր զրուցակցի՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար բաժանորդից պահանջում են հավելյալ գումար․ «Եթե սարքը պատշաճ կերպով չէր աշխատելու, ապա պետք է թարմացում չանեին։ Կամ էլ զանգեին, հարցնեին, և այդ ժամանակ կասեի՝ ցանկանո՞ւմ եմ, թե՞ ոչ»։

Մանրամասները տեսանյութում՝