Ներքին 10 ամիս առաջ - 18:38 18-12-2025

Տեխնիկական խնդի՞ր, թե՞ գումար կորզելու նոր ձև․ Ucom-ից դժգոհությունները չեն դադարում

«Յուքոմ» ընկերության գործելաոճը երբեմն մոլորեցնում է քաղաքացիներին, ինչի պատճառով մարդիկ գումար են կորցնում։ Oragir.News-ն այսօր ահազանգ է ստացել քաղաքացուց ընկերության աշխատանքի վերաբերյալ։

Այսպես․ երբ փաթեթը սպառվում է, ընկերությունը սովորաբար՝ ուղարկում է հաղորդագրություն՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է լիցքավորել հաշիվը։ Բաժանորդի կողմից լիցքավորում կատարելուց հետո ընկերությունը կրկին հաղորդագրություն է ուղարկում հետևյալ բովանդակությամբ․ «Դուք լիցքավորեցիք ձեր հաշիվը՝ 4000 դրամ»։ Սակայն այս անգամ փաթեթի ակտիվացման մասին ծանուցում չեն ուղարկել։ Նախորդ ամիսներին, որպես կանոն, այս հաղորդագրությանը միաժամանակ, վայրկյանների տարբերությամբ, հաջորդում էր ևս մեկ հաղորդագրություն, որով ընկերությունը հաստատում էր, որ փաթեթն ակտիվացվել է։





Հերթական անգամ՝ դեկտեմբերի 17-ին, վճարված գումարի դիմաց ստացվեց միայն մեկ հաղորդագրություն․ «Դուք լիցքավորեցիք ձեր հաշիվը՝ 4000 դրամ»։

Դրանից մի քանի րոպե անց՝ ենթադրելով, որ փաթեթն ակտիվ է, քաղաքացին սկսել է օգտվել հեռախոսից, և բառացիորեն րոպեների ընթացքում հաշիվը զրոյացել է։ Սա ի՞նչ է, եթե ոչ կանխամտածված մոլորեցում։



«Փաթեթն ակտիվանալու համար անհրաժեշտ է անջատել հեռախոսահամարի ինտերնետը, լիցքավորել գումարը և սպասել փաթեթի ակտիվացումը հաստատող SMS հաղորդագրությանը։ Այն ստանալուց հետո կարող եք օգտվել հեռախոսահամարից։ Դուք լիցքավորումից հետո չեք սպասել 10 րոպե, միացրել եք ինտերնետը, և սկսել է գումարի գանձում ինտերնետի հաշվին, ինչի պատճառով փաթեթը չի ակտիվացել։ Այնինչ պետք էր սպասել, ստանալ փաթեթի վերաակտիվացումը հաստատող հաղորդագրություն, համոզվել, որ ակտիվ է, հետո միայն միացնել հեռախոսի ինտերնետը»,- Oragir.News-ին խնդրի հետ կապված պարզաբանեց «Յուքոմ»-ի հաճախորդների սպասարկման աշխատակիցը։

Հաղորդագրությունների ուշացման հետ կապված էլ նշեց՝ քանի որ տեխնիկական տարբեր գործողություններ են կատարվում, ուստի տեխնիկապես հնարավոր է այդ փաթեթը մեկ անգամ անմիջապես վերաակտիվանա, մյուս անգամ՝ 10 րոպե անց։

Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են այսքան շփոթեցնող, մոլորեցնող և ոչ բոլորի համար ընկալելի հաղորդագրությունները։ Եթե բաժանորդը վճարել է փաթեթի ամբողջ արժեքը, ապա ինչո՞ւ այն անմիջապես չի ակտիվանում, ինչպես եղել է ամիսներ շարունակ։

«Յուքոմ»-ի ներկայացուցիչն, իհարկե, վստահեցրեց, որ ընկերության կողմից դրամաշորթություն չի եղել, և տեղի ունեցածը բաժանորդի անտեղյակության և պայամանագրի դրույթները չիմանալու հետևանք են։ Սակայն մի բան պարզ է, որ այս խնդրին շատերն են առնչվել։ Սա մեկ կամ տասը մարդու խնդիր չէ․ խոսքը հարյուրավոր քաղաքացիների մասին է։ Պարզապես, անհրաժեշտ է՝ «Յուքոմ»-ի ծառայություններից օգտվելիս՝ լինել չափազանց զգոն և զգուշավոր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ