Մամուլ 1 տարի առաջ - 08:15 07-06-2025

Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել. Հրապարակ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մրցակից, 2021 թվականին ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցն այն մարդկանցից է, որի կյանքի որակը 2018-ի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվել է: Մինչեւ 2018-ը նա Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը հասարակ մաքսավոր էր աշխատում` բեռների զննման մաքսային տեսուչ էր, թեեւ մաքսային համակարգում է 98-ից, բայց ամենաբարձրը եղել է մաքսատան բացթողնման բաժնի պետի պաշտոնը: 2019-ին նոր իշխանությունը նրան նշանակեց Մեղրիի մաքսակետի պետ, որը մաքսայինի ամենաեկամտաբեր պաշտոններից է համարվում: Չնայած 2021-ին ՔՊ-ի թեկնածուն չարդարացրեց իր կուսակիցների հույսերը` պարտվեց Առուշ Առուշանյանին, բայց այսօր կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում․ ՊԵԿ հետաքննության եւ օպերհետախուզության վարչության բաժնի պետի տեղակալն է եւ ՊԵԿ համակարգում աշխատանքի է տեղավորել նաեւ իր կնոջը՝ Նաիրա Աբունցին, որը ժամանակին Գորիսի քաղաքապետարանի շարքային աշխատող էր, իսկ այժմ Հարկ վճարողների սպասարկման թիվ 1 բաժնում գլխավոր հարկային տեսուչ է: Վլադիմիր Աբունցի որդին էլ՝ Սեւակ Աբունցը, «3 Դ Քրաֆտ» կառուցապատող ընկերության մատակարարման բաժնի ղեկավարն է:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ