Ջրաձոր գյուղը իշխանությունների տեսադաշտից դուրս է մնացել. տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 օր առաջ - 21:17 04-06-2025
Շիրակի մարզի Ջրաձոր (նախկինում անվանումը՝ Ջալաբ) գյուղը գտնվում է Ամասիա խոշորացված համայնքում։
Գյումրիից մոտ 10 կմ է հեռու։ Այս գյուղը Շիրակի մարզի աղքատ գյուղերից է. գյուղում խնդիրները շատ են, բայց գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ տուն չունեն։ Բանն այն է, որ տարբեր իշխանությունների օրոք Ջրաձորը վերակառուցելու մասին խոստումներ են եղել, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա։

Ջրաձորը ամենամոտն է Կապսի ջրամբարին, տարբեր տարիներին գոնե կառավարության մակարդակով քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման հարցը։

2020 թ. օգոստոսին որոշվել էր, որ Կապսի ջրամբարը կկառուցվի։ Նշենք, որ Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր 1985 թվականին։

1988 թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարական աշխատանքները դանդաղել էին, իսկ 1993թ․-ից էլ ամբողջությամբ դադարեցվել է։

2018-ից սկսած՝ հարցը դարձյալ օրակարգում է, կառավարության որոշմամբ Գյումրիից 5 կմ հեռավորության վրա կառուցվելու է Ջրաձոր նոր գյուղը, բայց թե երբ ժամկետներ չեն նշվում։ Գյուղը տարեցտարի դատարկվում է։

Տեսանյութ։