Ներքին 2 տարի առաջ - 20:46 27-08-2024

Շիրակի Ջրաձոր գյուղն ընդամենը 2 առաջինդասարանցի ունի

Շիրակի մարզի Ջրաձորի միջնակարգ դպրոցն ունի 25 աշակերտ, որից 2-ը առաջինդասարանցիներ են։

Oragir.News-ի հետ զրույցում դպրոցի աշխատակիցները նշում են, որ անցած տարի ընդհանրապես չեն ունեցել առաջին դասարան։

Նշենք, որ Ջրաձորը 2023-2024 ուսումնական տարում ունեցել է մեկ շրջանավարտ։ Ջրաձորի միջնակարգ դպրոց աշխատակիցներից մեկն ասում է.

«Մեր դպրոցը փառք է, գոնե 25 աշակերտ ունենք, հարևան գյուղերում 10, Արփի լճի հարևանությամբ գտնվող գյուղերում 1 կամ 2 աշակերտ հազիվ լինի։ Ստացվում է, որ դպրոցի աշխատակիցները աշակերտներից շատ են։

Մեր դպրոցում չունենք 4-րդ և 7-րդ դասարան»,-նշեց դպրոցի աշխատակիցը։

Ջրաձորի դպրոցի ուսուցիչները նշում են, որ իրենց դպրոցի շրջանավարտներից մեծ մասը բարձրագույն կրթություն են ստանում ոչ միայն Գյումրիի այլ նաև մայրաքաղաքի բուհերում։

«Մեր դպրոցի աշակերտներից քչերն են, որ բարձրագույն կրթություն չեն ստանում։ Դասարաններ են եղել, որ 5-ից 4-ը ստացել են բարձրագույն կրթություն»,- նշեց մեր զրուցակիցը։

Ջրաձորի միջնակարգ դպրոցը 2024-2025 ուսումնական տարում 2 շրջանավարտ ունի։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
15:00 Թունաքիմիկատները դիխլոֆոսից վտանգավո՞ր են
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:30 Վեհափառի դեմ գործը կարճելը խաղաղության բանալի կդառնա
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
13:44 Ցեղասպան գործողությունների առաջնային մեղավորը՝ բռնապետական Ադրբեջանը, հանցակիցներ ուներ Հայաստանում. Հովհաննես Խուդոյան
13:23 Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով․ իրենց համար Արցախը բեռ էր․ Աբրահամյան