Ներքին 1 տարի առաջ - 16:00 03-06-2025

Եվ դո՛ւ, Եղիշե Կիրակոսյա՛ն

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ԵՊՀ, շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարղությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հանդիպել ուսանողների և դասախոսների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Oragir.News-ն արդեն հայտնել է, թե դասախոսներից ովքեր են մասնակցել հանդիպմանը և ունկնդրել Փաշինյանի գաղափարախոսությունը։ Ուշագրավ և անսպասելի էր հանդիպմանը ներկաների մեջ տեսնել նաև բոլորովին վերջերս իր պաշտոնից հրաժարական ներկայացրած, շատերի համար հերոս դարձած Եղիշե Կիրակոսյանին։

Կիրակոսյանը ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս է։ Նա նաև Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղարն է, որում նա նշանակվել է կառավարության քվոտայով։ Հատկանշական է, որ Եղիշե Կիրակոսյանը դեռ 2021 թվականին ԵՊՀ-ում բուհական ինքնավարության սկզբունքի կոպտագույն ոտնահարմամբ ստեղծված «ժամանակավոր եռյակ»-ի անդամ էր, որի շրջանակներում նա Նիկոլ Փաշինյանին արջի ծառայություն էր մատուցել՝ նպաստելով, որ նրա թիմակից, այն ժամանակվա ՔՊ-ական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կարգվի ԵՊՀ ռեկտոր։

Կիրակոսյանի մասնակցությունը Փաշինյանի հետ հանդիպմանը սակայն ուշագրավ է մեկ այլ առումով։ Երբ մարտի սկզբին լուրեր տարածվեցին, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից նա ազատման դիմում է գրել, այն դարձավ հանրային լայն քննարկման առարկա։ Կիրակոսյանի՝ աշխատանքից ազատման ենթադրյալ պատճառն այն էր, որ Հայաստանն առաջիկայում հրաժարվելու է Ադրբեջանի դեմ հայցերից։ Հենց իր՝ Կիրակոսյանի ներկայացրած փաստարկը, որ վերջինս պաշտոնը թողնում է, քանի որ ցանկանում է կենտրոնանալ գիտական և ակադեմիական գործունեության վրա, ևս համոզիչ չէր։ Ինչևէ, հանրության մի մասը սկսեց հերոսացնել նրան՝ պնդելով, որ ճիշտ ժամանակին ճիշտ որոշում է կայացրել, վերջապես հասկացել է՝ ում հետ չի կարելի աշխատել և որոշել է հեռու մնալ վատագույն լուծումներից։ Սակայն դա միայն պատրանք էր․ Եղիշե Կիրակոսյանի մասնակցությունը Փաշինյանի հետ հանդիպմանը գալիս է բացելու նրան հերոսացնողների աչքերը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»